ԱՄՆ-ը նախկինի պես Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ քաղաքականություն չունի, նախագահի պաշտոնում Թրամփի լինելը հազիվ թե դա փոխի՝ նշված է Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնի կրտսեր աշխատակից Անահիտ Շիրինյանի հոդվածում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով՝ օգոստոսի 31-ին կառավարության նիստում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ դեռևս չկան՝ օգոստոսի 31-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում՝ Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Դրիանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ից դադարեցրեց գործունեությունը:
Կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն նշել էր, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:
Ռուսաստանցիներն առաջվա պես ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և աղքատացումը։ Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ի բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում: Երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...